Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի աշխարհի առաջնությունում կիսում է 1-2 տեղերը![]() 11 օգոստոսի 2011 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը շարունակում են վստահ ելույթ ունենալ մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որն անցնում է հնդկական Չեննայում: 8-րդ տուրում երկու հայ շախմատիստները հաղթանակ են տարել և բարելավել են իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում: Հովհաննիսյանը հաղթել է Ակսել Ռամբալդոնիին (Իտալիա), իսկ Տեր-Սահակյանը՝ Մաքսիմ Մատլակովին (Ռուսաստան): Այս տուրից հետո Հովհաննիսյանը 7 միավորով կիսում է 1-2 տեղերը Գիրիշա Կոուշիկայի (Հնդկաստան) հետ, որի հետ կխաղա 9-րդ տուրում, իսկ Տեր-Սահակյանը շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը 6,5 միավորով: Աղջիկների մրցաշարում Մարիա Գևորգյանը ոչ ոքի է խաղացել Մարիգիա Դեգրանդեի հետ (Բելառուս): Հայ շախմատիստուհին 3 միավոր է վաստակել և 51-րդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |