Ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով զիջել է Լիտվային11 օգոստոսի 2011 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Կաունասում կայացած ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չկարողացավ դիմադրություն ցուցաբերել Լիտվայի հավաքականին: Խաղի սկիզբը հաջող էր տանտերերի համար, 8-րդ րոպեին անկյունայինից հետո գոլը իրացրեց Արունաս Կլիմավիչյուսը՝ գրավելով նորեկ Կարեն Իսրայելյանի դարպասը: Առաջին խաղակեսում Մինասյանը չորս նորեկներից դաշտ դուրս թողեց նաև կենտրոնական պաշտպան Վարազդատ Արոյանին ու հարձակվող Արթուր Սարկիսովին: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կազմում մնաց 10 հոգի, երկրոր դեղին քարտը ստացավ Արոյանը: Եվ չնայածա նրան, որ Յուրա Մովսիսյանը, դուրս գալով դաշտ, մի փոքր ակտիվացրեց հավաքականի գործողությունները Լիտվայի դարպասների մոտո, սակայն, հայ ֆւոտբոլիստների իրացմամբ գոլ երկրպագուներն այդպես էլ չտեսան: Իսկ լիտվացիներին հաջողվեց երկու գոլ խփել 3 րոպեում՝ Էդգարաս Չեսնաուսկիսը կրկնպատկեց հաշիվը, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ռիչարդաս Բենյուշիսը: 3:0 հաշվով Հայաստանը զիջեց 2011թ. երկրորդ ընկերական խաղում: Սեպտեմբերի 2-ին Վարդան Մինասյանի սաները ԵԱ-2012 խմբային փուլում արտագնա խաղ կանցկացնեն Անդորայի հավաքականի հետ, որին 4;0 հաշվով հաղթել են Երևանում: Դեղին քարտերի պատճառով այդ խաղը բաց կթողնի Յուրա Մովսիսյանը: Սեպտեմբերի 6-ին հայ ֆուտբոլիստները կհյուրընկալվեն Սլովակիայում, որին սեփական դաշտում հաղթել են 3:1 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում |