Երևանում ցուցարարները պահանջում են դադարեցնել կրպակների ապամոնտաժումը

Երևանում ցուցարարները պահանջում են դադարեցնել կրպակների ապամոնտաժումը

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Երևանի տարբեր վարչական շրջանների մոտ 150 կրպակատերեր հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կրպակների ապամոնտաժման դեմ: Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը՝ փոխանցելով, որ հավաքված են մեծ թվով ոստիկաններ:

Ցույցը սկսվել է առավոտյան ժամը 10:00-ից, երբ ահազանգ է ստացվել, որ Փափազյան- Կոմիտաս փողոցների խաչմերուկում վերսկսվել են կրպակների ապամոնտաժման աշխատանքները՝ կարմիր բերետավորների ու ոստիկանության ներկայությամբ:

Փակ շուկայի դիմաց հավաքված մոտ 30 կրպակատերեր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հետ շարժվել են դեպի ՀՀ կառավարության շենք, ուր և նրանց են միացել Երևանի տարբեր վարչական շրջաններից եկած ցուցարարները: Նրանք պահանջում են դադարեցնել կրպակների քանդման աշխատանքները:

Աննա Հովհաննիսյանը, ով թերթի վաճառքի սեփական կրպակ ունի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների հատման մասում, նույնպես մասնակցում է ցույցին. «Ճիշտ է քաղաքապետարանից ասացին, որ թերթի կրպակներին դեռ չեն անդրադառնոլու, բայց հաշվի առնելով, որ իմ կրպակը սեփական է, այսօրվանից որոշեցի պաշտպանվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց թերթի կրպակատերը:

ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հաղորդել է, որ սկսվել է ստորագրահավաք կրպակների ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար. «Եկել ենք պահանջելու, որ Կառավարությունը միջամտի, ու կրպակների ապամոնտաժումը դադարեցվի»,- հաղորդել է պատգամավորը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---