Վարդան Մինասյան. Անհրաժեշտ է վերլուծել մեր սխալները, հետագայում դրանցից խուսափելու համար![]() 11 օգոստոսի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի հավաքականի մարզիչ Ռայմոնդաս Ժուտաուտասը ընկերական խաղում Հայաստանի հավաքականի հանդեպ 3:0 հաշվով տարած հաղթանակից հետո նշել է, որ խաղն անցել է բարձր մակարդակով և երկու մարզիչները հնարավարություն ունեին փորձարկել նոր խաղացողներին: «Սա կարևոր հաղթանակ է Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղից առաջ: Հուսով եմ, որ սեպտեմբերին կայանալիք խաղը ևս կավարտվի մեր հաղթանակով: Ընկերական խաղն, անշուշտ, շատ է տարբերվում պաշտոնականից, սակայն, մենք դեռ շատ ժամանակ ունենք այդ խաղին նախապատրաստվելու համար»,-Ժուտաուտասի խոսքերն է մեջբերում kauno.diena.lt-ն: Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծել է, որ ցանկանում էր տեսնսել, թե ինչպես իրենց կդրսևորեն նորեկները, և դա հաջողվեց: «Հուսով եմ, որ նրանք կկարողանան ապագայում օգտակար լինել: Անհրաժեշտ է վերլուծել մեր սխալները, հետագայում դրանցից խուսափելու համար: Մրցակցի մասին կարող եմ ասել, որ դա լավ թիմ է և այնտեղ կան բազմաթիվ խաղացողներ, որոնք կարող են մրցակցել շատ ֆուտբոլիստների հետ»,-ասել է Մինասյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |