ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է երեքական բոսնիացի ու հունգարացի մրցավարների11 օգոստոսի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է երեքական բոսնիացի ու հունգարացի մրցավարների: Երեք բոսնիացի և երեք հունգարացի մասնագետ մեղավոր են ճանաչվել պասիվ կոռուպցիայի մեջ (դրամաշորթություն կամ կաշառքի ստացում) և խաղի արդյունքների վրա ապօրինի ազդեցության մեջ, հաղորդում է lenta.ru-ն: Մրցավարներին արգելված է մասնակցել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեության: Ցմահ որակազրկվել են Բոսնիայից ու Հերցոգովինայից Սինիշա Զրնիչը, Քենան Բայրամովիչը և Ռիզա Ռիդալովիչը, հունգարացիներ Քրիստիան Սեմելչին, Յանոշ Չակն ու Կոլոշ Լենգելը: Խաղերը, որոնց վերաբերյալ հետաքննություն է սկսել ՖԻՖԱ-ն, տեղի են ունեցել 2011թ. փետրվարի 9-ին և ընկերական էին: Այդ օրը կայացել են Բոլիվիա-Լատվիա, Էստոնիա-Բուլղարիա ընկերական խաղերը: Բոլիվիա-Լատվիա խաղը սպասարկել են բոսնիացի մրցավարները, իսկ էստոնացիների ու բուլղարացիների հանդիպումը՝ հունգարացի մրցավարների բրիգադը: Լատվիան հաղթեց Բոլիվիային 2:1 հաշվով, իսկ Էստոնիա-Բուլղարիա խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Բոլոր գոլերը խփվել են 11-մետրանոցից: ԶԼՄ-ները գրել են, որ խաղերը հավանաբար, պայմանագրային են եղել, իսկ հանցավոր կազմակերպությունները միլիոնավոր եվրոներ են աշխատել այդ խաղադրույքների վրա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |