Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy R Android սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy R Android սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Samsung-ը հայտարարել է իր Android սմարթֆոնների շարքում ևս մեկ սմարթֆոնի՝ Galaxy R-ի համալրման մասին։ Այս մասին հաղորդում է Gadjet Lab-ը։

Իրականում, այս սմարթֆոնը մեկ քայլ ետ է իր տեխնիկական պարամետրերով Galaxy S 2-ի համեմատ։ Galaxy R-ը միջին մակարդակի սարքավորում է՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ունենալ սովորական feature հեռախոս, բայց չեն էլ ցանկանում մեծ գումարներ հատկացնել նոր հեռախոսի համար։

Galaxy R-ի էկրանն ավելի փոքր է՝ 4.19 դյույմ՝ Galaxy -ի 4.3 դյույմի համեմատ։ Բացի դրանից, R-ը ունի մինչև 8Գբ հիշողության հնարավորություն, իսկ S2-ը՝ 16-32Գբ։

Galaxy-ի առաջին սերունդի համեմատ՝ Galaxy R-ը տպավորիչ նորություն է։ Այն ունի Nvidia dual-core Tegra 2 պրոցեսոր, հզոր չիպ, 2Գբ RAM՝ նախկին սերունդի 1Գբ-ի փոխարեն։ Եվ վերջապես այն ունի 5 մեգապիքսել հզորությամբ ֆոտոխցիկ։ Այս պահին Galaxy R-ը հասանելի է միայն Շվեդիայում, շուտով հասանելի կլինեն ամերիկյան և ասիական թողարկումները։ Ընկերությունը, թերևս, ճշգրիտ ինֆորմացիա չի տրամադրել սմարթֆոնի արժեքի մասին, սակայն այն հավանաբար կարժենա 200 դոլարից ոչ ավելի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---