Երևանում բռնցքամարտի երեկոյի շրջանակներում 5 մենամարտ տեղի կունենա հայ մարզիկների մասնակցությամբ 11 օգոստոսի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Էվանս Մբամբայի (ՀԱՀ) հետ մենամարտից առաջ օգոստոսի 11-ին իր առաջին մամլո ասուլիսը Երևանում տվեց IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու նրա թիմը: Սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում կկայանա 5 մենամարտ: Հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը: Տեղի կունենա նաև կանանց մեկ մենամարտ, որտեղ հանդես կգա Ագնեսա Բոժան (Լատվիա), նա դեռ չգիտի, թե ով է իր մրցակիցը: Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի Վիկ Դարչինյանի ու Էվանս Մբամբայի (ՀԱՀ) պայքարը IBO գոտու համար: «Երևան կժամանեն պրոֆեսիոնալ բռնցքամատրի փրոմոութերներ ու այլ ներկայացուցիչներ, տեսնելու համար, թե ինչպես ենք մենք կազմակերպել երեկոն: Բոլոր աշխատանքները լավ են ընթանում և բռնցքամարտի սիրահարները գեղեցիկ մենամարտեր կտեսնեն: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես կռվելու եմ Հայաստանում, ես վաղուց էի երազում այդ մասին»,-ասել է Դարչինյանը: Այդ օրը Երևան կժամանեն հայտնի բռնցքամարտիկներ Կոստյա Ցզյուն, Նիկոլայ Վալուևը, Վանես Մարտիրոսյանը, Կարո Մուրադը և այլ պատվավոր հյուրեր: Հայ բռնցքամարտիկի մենամարտը դիտելու կգա նաև ռուսաստանցի Ալեքսանդր Բախտինը, որը ցանկանում է մենամարտել Դարչինյանի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |