«Սփյուռ-Ինֆո» տեղեկատուն արդեն հասանելի է Orange-ի բաժանորդներին

«Սփյուռ-Ինֆո» տեղեկատուն արդեն հասանելի է Orange-ի բաժանորդներին

PanARMENIAN.Net - «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ 0 9000 9999 հեռախոսահամարով աշխատող «Սփյուռ-Ինֆո» հեռախոսային տեղեկատուն հասանելի է արդեն ոչ միայն ԱրմենՏել ընկերության ֆիքսված և բջջային կապի բաժանորդներին, այլև Orange Armenia ընկերության բաժանորդներին։

«Սփյուռ-Ինֆո» հեռախոսային տեղեկատուն տրամադրում է ընդարձակ տեղեկություններ Հայաստանի և Արցախի կազմակերպությունների գործունեության, ապրանքների, ծառայությունների և կոնտակտային տվյալների մասին, բիզնեսին աջակցող և այլ տեղեկություններ

Տեղեկատուն աշխատում է շուրջօրյա, ծառայության մեկ վայրկյանն արժե 1.5 դրամ։

Տեղեկատուն նպատակ ունի բարելավելու Հայաստանում գործարար տեղեկատվության մատուցման ձևն ու որակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---