Ալիկ Սարգսյանը հերքում է երկխոսությունը ձախողելու ոստիկանության մտադրության մասին լուրերը11 օգոստոսի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հերքել է այն վարկածը, որ ոստիկանությունը, բերման ենթարկելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստներին, փորձում է ձախողել քաղաքական երկխոսության գործընթացը իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՀԱԿ ակտիվսիտների ձերբակալությունը օգոստոսի 9-ին Տերյանի փողոցում: «Երկխոսությունն առաջին հերթին բխում է իմ և իմ ղեկավարած կառույցի շահերից»,-ասել է Սարգսյանը: Ըստ նրա, քաղաքական իրավիճակի կայունացումը երկրում թույլ կտա ոստիկանությանը առավելապես կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների կատարման, առաջին հերթին, հանցավորության դեմ պայքարի վրա: «Մենք քաղաքականացված կառույց չենք»,-ասել է ոստիկանապետը: Ալիկ Սարգսյանը հայտնել է նաև, որ երեկ այդ գործի փաստով հանդիպել են աշխատանքային խմբերի ղեկավարներ Դավիթ Հարությունյանի ու Լևոն Զուրաբյանի հետ: Ոստիկանապետը հերքել է նաև որոշ լրագրողների այն ենթադրությունը, թե օգոստոսի 9-ի իրադարձությունները կարող են կապված լինել իր կողմից ՀԱԿ հայտնի ակտիվսիտ Տիգրան Առաքելյանից վրեժխնդիր լինելու ցանկության հետ, (Առաքելյանը հայց է ներկայացրել դատարան ոստիկանապետի դեմ), կամ բերման ենթարկված ՀԱԿ երկու ակտիվիստների քրոջ՝ ընդդիմադիր լրագրող Անի Գևորգյանի գործունեության հետ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |