Facebook-ում հայտնվել է հակավիրուսային ծրագրերն արգելափակող նոր տրոյան վիրուս![]() 11 օգոստոսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում սկսել է տարածվել նոր տրոյան վիրուս՝ Win32/Delf.QCZ։ Այս մասին հայտնում են ESET հակավիրուսային ընկերության ծրագրավորողները, գրում է Lenta.ru-ն։ Վիրուսը տարածվում է չաթի միջոցով և հիմնականում ռուս, բելառուս և ուկրաինացի օգտագործողների շրջանում։ Երբ օգտագործողները ստանում են չաթ-հաղորդագրություններ, որոնք պարունակում են դեպի ինչ-որ կայք տանող լինքեր, այդտեղից էլ կարող է գալ վիրուսը։ Այս տրոյան վիրուսը հաքերային հարձակում է կատարում օգտագործողի Facebook էջի վրա՝ գողանալով օգտագործողի անունը և ծածկագիրը, ինչպես նաև վիրուսը կարող է տրամադրել և տարածել օգտագործողի անձնական տեղեկությունները այլոց։ Բացի դրանից Win32/Delf.QCZ-ը արգելափակում է հակավիրուսային ծրագրի գործողությունները։ 2011-ի հուլիսի վերջին հայտնի էր դարձել Facebook-ում տարածված մեկ այլ վիրուսի՝ Trojan.FakeAV.LVT-ի մասին, որը ջնջում էր համակարգիչներից հակավիրուսային ծրագրերը և փոխարինում դրանք նմանատիպ ծրագրերի իմիտացիայով։ Այս վիրուսը նույնպես տարածվում էր Facebook չաթով՝ որը պարունակում էր տեսանյութի լինք։ Վերջինս դիտելու համար օգտագործողից խնդրվում էր ներբեռնել Flash Player ծրագրի նոր տարբերակը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |