Թուրքիայի բողոքականներն ասոցիացիա են ստեղծում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքները11 օգոստոսի 2011 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում բողոքականները ասոցիացիա են ստեղծում: Միավորումը պետք է օգնի բողոքականներին իրենց իրավունքների իրացման մեջ, ասել է բողոքականների հոգևոր առաջնորդ Ահմեդ Գյուվեները KNA գործակալությանը տված հարցազրույցում: Դիարբեքիրի բողոքական եկեղեցիները գոյություն ունեն 1994թ. Ծխականների քանակը փոքր է՝ շուրջ 80 հոգի, որոնք դավանափոխ եղած մահմեդականներ են: Գյուվեները ժխտում է, որ նախկին մահմեդականներն իբր թանկարժեք նվերներ են անում համայնքին, ինչպես հայտնում են որոշ ԶԼՄ-ներ: Դիարբեքիրի բողոքական եկեղեցիները 2003թ. գտնվում են ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ: Դա կապված է նրա հետ, որ ծայրահեղական իսլամիստները մի քանի քրիստոնյա են սպանել, սակայն, այդ դեպքից ի վեր իրավիճակը բարելավվել է, գտնում է Գյուվեները, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» կայքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |