Չորս հայ թենիսիստներ հասել են երևանյան առաջնության կիսաեզրափակիչ

Չորս հայ թենիսիստներ հասել են երևանյան առաջնության կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ից 13-ը երևանյան «Orange Tennis» թենիսի ակումբում ընթանում է Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում են ավելի քան 160 պատանի թենիսիստներ 14 երկրներից` Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան,Կիպրոս և այլն:

Հայ թենիսիստներից չորսը հասել են մրցաշարի կիսաեզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 12-ին: Մինչև 14 տարեկան տարիքային կարգում ելույթ կունենա Միքայել Խաչատրյանը, մինչև 16-ում զույգային խաղերում` Սուրեն Բաղդասարյան - Արշակ Ղազարյան և Կարո Փամբուկյան - Գեորգի Ջավախիշվիլի զույգերը:

Սա Երևանում ընթացող արդեն երրորդ առաջնությունն է` սկսած հուլիսի 25-ից, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---