Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Երիտասարդության միջազգային օրն ամբողջ աշխարհում առաջին անգամ նշվել է 1999թ. օգոստոսի 12-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Վերջինս շեշտում է այն կարևորությունը, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները տալիս են երիտասարդության հիմնահարցերին` ներառելով դրանք ազգային, տարածաշրջանային և համաշխարհային հարցերի օրակարգ: Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը: Արվեստի գործերի ցուցադրումը նպատակ ունի խթանել այն երիտասարդների ուժերը, ովքեր կարող են փոխել աշխարհը: Ցուցահանդեսը միտված է ընդգծելու hանրապետության ջանքերը երիտասարդության հարցերի լուծման ուղղությամբ, համախմբել երիտասարդներին:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայկական արվեստի միջոցով ցանկանում է գրավել հասարակության ուշադրությունը, խթանել երիտասարդության հզորացումը: Մեր գործընկերների հետ միասին շարունակում ենք դրդել երիտասարդ ուժերին ներդրում ունենալ հայ հասարակության քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործում »,- ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և մշակույթի նախարարության արվեստի և ժողովրդական արհեստների վարչության կողմից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---