Հայաստանում բնական աճի ցուցանիշը նվազել է 20.5 տոկոսով 12 օգոստոսի 2011 - 12:41 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի առաջին կիսամյակում հանրապետության տարածքում բնական հավելաճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 20.5 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ 6 ամսվա ընթացքում գրանցվել է 20.102 կենդանի ծնունդ, որը 4.4 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Մեռելածնության դեպքերը 444 են, ինչը 4.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 5 ամսում Հայաստանում ծնվել է 8977 տղա և 7661 աղջիկ: Աղջիկների մեջ գերակշռում են Մանե, Միլենա, Էլեն, Անի անունները, իսկ տղաներինը` Նարեկ, Դավիթ, Գոռ և Էրիկ: Մահվան դեպքերը կազմում են 14.743` նախորդ տարվանից 3.2 տոկոսով ավելի: Ծնելիության գումարային գործակիցն այս տարի կազմում է 1.6, այնինչ պարզ վերարտադրման համար անհրաժեշտ է 2.1: «Ծնելիության ցուցանիշը, թեև հանրապետության մակարդակով նվազել է, սակայն Երևանում, Արագածոտնում, Արմավիրում և Կոտայքում ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետականը: Մահացության միջին հանրապետական ցուցանիշը գերազանցում է Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում: Ամուսնալուծությունների ցուցանիշներն ամենաբարձրը գրանցվել են Երևանում և Լոռիում»,- ասաց Կարինե Կույումջյանը: Բանախոսը նշեց, որ 2011 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են ինչպես ամուսնությունների գրանցման, այնպես էլ ամուսնալուծությունների դեպքերը` համապատասխանաբար 7.2 և 6.9 տոկոսով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |