Հայաստանն ու Կանադան կզարգացնեն առևտրա-տնտեսական և մշակութային հարաբերությունները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Եվրասիական երկրների հարցերով բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոն Քըրի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարության նույն բյուրոյի Հաստատությունների, քաղաքականության և գործառույթների վարչության պետ Լի Սարտին:

Կողմերը վերահաստատեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ու համագործակցության համար առկա բարենպաստ հիմքերը, կարևորեցին երկկողմ համագործակցության խթանման և բազմազանեցման անհրաժեշտությունը, մասնավորապես` առևտրա-տնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի զարգացումը: Այս համատեքստում, ՀՀ դեսպանն ընդգծեց առաջիկայում Կանադայի արտաքին գործերի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպման նպատակահարմարությունը:

ՀՀ դեսպանը կանադացի պաշտոնյաներին երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ կանադական կառավարության որդեգրած հաստատակամ վերաբերմունքի համար, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---