ՌԴ-ն, որը ՄԱԿ-ի ԱԽ Լիբիայի գծով բանաձևը «թղթի կտոր» էր անվանում, ինքն է պատժամիջոցներ սահմանել Տրիպոլիի դեմ![]() 12 օգոստոսի 2011 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանում Լիբիայի դեմ, որոնք ուղղված են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կատարմանը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: ՌԴ նախագահն արգելել է լիբիական ինքնաթիռների թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում, ինչպես նաև Լիբիա ուղևորվող ինքնաթիռների թռիչքները, բացառությամբ հումանիտար բեռներով ինքնաթիռների կամ վթարային իրավիճակում հայտնված օդանավերի: Բացի այդ, ռուսական ռազմական նավերը իրավունք են ստացել զննել Լիբիա մեկնող կամ Լիբիայից եկող նավերը: Հրամանագրով նաև արգելվում է որոշ անձանց մուտքը ՌԴ և Քադաֆիի ու նրա մերձակա շրջապատի դրամական հաշիվների ու ֆինանսական ակտիվների հետ կապված գործողությունները: ՄԱԿ-ի ԱԽ 1973 բանաձևն ընդունվել է 2011թ. մարտի 17-ին: Բանաձևով Լիբիայի օդային տարածքը հայտարարվել էր թռիչքներից զերծ գոտի: Բացի այդ, Արևմուտքի երկրները իրավունք ստացան ուժ կիրառել Լիբիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար: Մեդվեդևն ու ռուս դիվանագետները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը չի մասնակցի այդ գործողությանը: Ավելի վաղ ՌԴ նախագահը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անվանեց «թղթի կտոր, որով փորձ է արվում կոծկել անիմաստ ռազմական գործողությունը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |