ԱրմՌոբոտիքսը կներկայացնի Հայաստանը ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսում![]() 12 օգոստոսի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ԱրմՌոբոտիքսը (Ռոբոտների բաց առաջնությունը) կմասնակցի Ռուսաստանում կայանալիք «ԱՊՀ ավիացիայի և տիեզերագնացության ապագան» ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այս ցուցահանդեսը անցկացվում է ՄԱՏՍ-ի (Միջազգային ավիատիեզերական սալոն) շրջանակում։ ԱրմՌոբոտիքսի՝ ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես ինժեներական և տեխնոլոգիական առաջատար երկիր ԱՊՀ տարածքում, ինչպես նաև համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել ինժեներական նախագծմամբ զբաղվող անհատների և երիտասարդական կազմակերպությունների հետ: 2008թ. սկսած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը, որն իր մեջ ներառում է ԱրմՌոբոտիքս մրցույթները, ակումբը և դպրոցական խմբակները: Առաջնության գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորն է «Առվա» ընկերությունը, աջակիցները` ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ» ընկերությունները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |