Չնայած միգրացիայի ծավալների աճին՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի մշտական բնակչության թիվը 2011 թվականի հուլիսի դրությամբ կազմել է 3.266.400 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 3800-ով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ`11.800-ով: Այս տարվա 6 ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային բաժնում հաշվառման է կանգնել 16.238 մարդ, իսկ 17.831-ը դուրս է եկել հաշվառումից: Հետևաբար միգրացիայի մնացորդը բացասական է` -1593 մարդ, որը, սակայն, քիչ է տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից` -1546: Բանախոսը ներկայացրեց նաև ուղևորափոխադրումների ծավալները, ըստ որի 6 ամսվա ընթացքում գրանցվել է դեպի Հայաստան սահմանահատման 754371 դեպք, իսկ Հայաստանից դուրս` 821644 դեպք: Հաշվեկշիռը կազմում ` -67273 մարդ: Հանրապետությունից դեպի դուրս միայն ՀՀ քաղաքացիների հաշվառմամբ գրանցվել է սահմանահատման 368753 դեպք, դեպի ներս` 458098: Հաշվեկշիռը 2011 թ. առաջին 6 ամիսների կտրվածքով կազմել է -89345: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |