«ԲարՔեմփ Արցախ-2011»-ի գրանցումը կմեկնարկի օգոստոսի 13-ին12 օգոստոսի 2011 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-5-ը Շուշիում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների երիտասարդական չկոնֆերանս «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Արցախի կրթական հիմնադրամ»-ի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը նվիրված կլինի Արցախի անկախության 20-ամյակին։ Վլադիմիր Գրիգորյանի խոսքով, սեպտեմբերի 2-ին մասնակիցները ներկա կլինեն Արցախի անկախության 20-ամյակին նվիրված համերգին և պարային երեկույթին։ Իսկ սեպտեմբերի 3-ին կկայանա «ԲարՔեմփ Արցախ-2011»-ի պաշտոնական բացումը։ Ըստ Վլադիմիր Գրիգորյանի, այս տարի չկոնֆերանսը կկարողանա ապահովել 60 մասնակցի սնունդով և կացարանով՝ բացի ճանապարհածախսից։ «Մենք ակնկալում ենք 40 մասնակից Արցախից և մի շարք մասնակիցներ Հայաստանից և արտերկրից։ Ակնկալում ենք, նաև որ մասնակիցների մեծամասնությունը շնորհանդեսներ կունենա»,- նշեց Վլադիմիր Գրիգորյանը։ Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները կշրջեն Շուշիում, կայցելեն Դադիվանք։ Վլադիմիր Գրիգորյանի խոսքով, «ԲարՔեմփ Արցախ-2011»-ի հիմնական նպատակը հենց Արցախի PR-ն է և ինտերնետում Արցախի մասին ճշգրիտ տեղեկությունների տարածումը։ Գրանցումը կանցկացվի օգոստոսի 13-ից 27-ը։ Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել artsakhtoday.com կայքում։ Կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով կապահովի «Արմինկո» ընկերությունը։ Հայաստանում չկոնֆերանսն առաջին անգամ անցկացվել է 2009թ-ին, որին հաջորդել են «ԲարՔեմփ Երևան» 2010 և 2011-ը։ Իսկ Արցախում առաջին անգամ այն կայացել է անցյալ տարի։ BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |