Հակառակ իր նախնական մտադրությանը Սերժ Թանկյանը կհանդիպի լրագրողների հետ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին ամերիկահայ երգիչ և երգահան Սերժ Թանկյանը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կունենա հանդիպում նվիրված իր քաղաքացիական-հասարակական գործունեությանը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Սերժ Թանկյանի երևանյան համերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության PR-ի և հատուկ միջոցառուների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը։ Վերջերս Մարիամ Մովսիսյանը հայտնել էր, որ Սերժ Թանկյանը ասուլիսի փոխարեն հանդես կգա այլ ձևաչափով, քանի որ ընդհանրապես Թանկյանն իր շրջագայությունների ընթացքում հազվադեպ է ասուլիսներ տալիս: Այժմ Թանկյանը ընդունել է քաղաքացիական-հասարակական գործունեության թեմայով հանդիպման առաջարկը: Հանդիպումը կտևի 1 ժամ, որի ընթացքում լրագրողները կարող են երգչին դիմել նրա քաղաքացիական-հասարակական գործունեության հետ կապված հարցերով։ Թանկյանը բարձրաձայնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, ցեղասպանությունների ճանաչումը, բնության պահպանությունը և կենդանիների շահերի պաշտպանությունը։ Հանդիպումը կազմակերպել են «Կանաչաստան» ՀԿ-ն և Սիվիլիթաս հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ։ Սերժ Թանկյանն օգոստոսի 14-ին մենահամերգով հանդես կգա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման միջոցառումների շրջանակում։ Համերգը կանցկացվի Թումոյի բակում՝ բացօթյա և անվճար: Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |