Շախմատի մինչև 20 տարեկանների ԱԱ. 10-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են խաղացել![]() 12 օգոստոսի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրար հետ էին խաղում: Շախմատիստները խաղաղ դաշն են կնքել 30-րդ քայլում: Ոչ ոքիից հետո Հովհաննիսյանն ունի 8,5 միավոր և շարունակում է գլխավորել առաջանության մրցաշարային աղյուսակը, իսկ Տեր-Սահակյանը 8 միավորով երկրորդ տեղում է: Մյուս պարտիաները շարունակում են: Առաջնությանը մասնակցում է 125 պատանի շախմատիստ և 69 շախմատիստուհի: Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին: Մինչև 20 տարեկանների առաջնություններն անցնում են 1951թ. սկսած Վիլյամ Ռիստոն-Մորիի նախաձեռնությամբ: Իսկ աղջիկների առաջին առաջնությունը տեղի ունեցավ 1982թ.: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |