Աղվերանում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի փակումը12 օգոստոսի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Աղվերանի «Կարին» ճամբարում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի փակումը: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության և սփյուռքի նախարարներ Սեյրան Օհանյանն ու Հրանուշ Հակոբյանը: Ծրագրին իրենց մասնակցությունն են բերել նաև սփյուռքի նախարարության 2011թ. «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրով այս տարի աշխարիհի հեղինակավոր բուհեր ընդունված հայաստանցի երիտասարդները: «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլին ընդհանուր թվով մասնակցել է 164 երեխա աշխարհի 10 երկրներից և հյուընկալ ընտանիքների 32 երեխա: Նրանք կազմակերպել են հրաժեշտի համերգ, որտեղ ելույթ են ունեցել Հոլանդիայից ու Կրասնոյարսկից ժամանած երեխաներից կազմված պարային համույթները: Վերջում մասնակիցները վառել են խորհրդանշական խարույկ: «Արի տուն» ծրագիրը գործում է 2009-ից: Երկու տարվա ընթացքում Հայաստան են այցելել ավելի քան 900 հայազգի երիտասարդներ աշխարհի 26 երկրներից: Այս տարի մենք նախատեսում ենք ընդունել ավելի քան 800 երիտասարդ: «Արի տուն» ծրագիրը անց է կացվում հունիսից սեպտեմբեր ամիսներին` 10 փուլով, յուրաքանչյուրը երկու շաբաթ տևողությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |