Վահան Շիրխանյանը բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը Հայաստանում

Վահան Շիրխանյանը բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը Հայաստանում: «Դրա համար չկան նախադրյալներ, չկա քաղաքական ճգնաժամ»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ինչ վերաբերում է իշխանությունների ու ՀԱԿ-ի պայքարին, ապա, ըստ Շիրխանյանի, նա տարբերություն չի տեսնում այդ երկու ուժերի միջև: Շիրխանյանը նշել է, որ իր համար քաղաքական պայքարը գաղափարների պայքար է, իսկ «իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև գաղափարական պայքար չկա,կա միայն անձերի պայքար»: Շիրխանյանը մեկնաբանել է իշխանությունների քաղաքականությունը երկխոսության հարցում՝ հայտարարելով, որ երկխոսության միջոցով նրանք կարողացան ծայրահեղական ՀԱԿ-ին առավել կառուցողական դաշտ բերել:

Շիրխանյանը նշել է նաև, որ երկրի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար Հայաստանը պետք է հրաժարվի ազատական մոդելից ու անցնի սոցիալ-դեմոկրատական մոդելին, լիովին փոխի կառավարման համակարգը: Նա նշել է, որ և ՀԱԿ-ը, և գործող իշխանությունները ազատական հայացքներ ունեն:

4  12.08.11 - ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---