Արցախի ԱԳՆ-ում ընդունել են արտասահմանցի մի խումբ ուսանողների12 օգոստոսի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունեց հետխորհրդային տարածքի և Եվրոպայի տասը երկրներից ժամանած մի խումբ ուսանողների: Ողջունելով հյուրերին, Վասիլի Աթաջանյանը կարևորեց տարբեր երկրներից երիտասարդության ներկայացուցիչների` ԼՂՀ կատարած այցը Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու և նրա մասին հանրային կարծիք ձևավորելու տեսակետից: Հյուրերի խնդրանքով ԼՂՀ ԱԳ ղեկավարի պաշտոնակատարը անդրադարձավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, նշելով, որ պաշտոնական Բաքվի մեղքով Արցախի ժողովրդի խաղաղ պահանջները դուրս են մղվել իրավական հունից դեպի ռազմական հակամարտության հարթություն: Ընդսմին, Վասիլի Աթաջանյանը ընդգծեց, որ ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումնեըը անհիմն են ինչպես պատմական, այնպես էլ` իրավական տեսանկյունից: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ միջազգային ընկերակցությունը պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի 20-ամյա անկախությունը: Վասիլի Աթաջանյանը հերթական անգամ հավաստեց ԼՂՀ իշխանությունների հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը, ընդգծելով որ բանակցային գործընթացում իրական տեղաշարժը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան մասնակցեն հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին իրենց հարցերին տրված սպառիչ պատասխանների համար : Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |