Միքայել Խաչատրյանը դուրս է եկել թենիսի Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարի եզրափակիչ

Միքայել Խաչատրյանը դուրս է եկել թենիսի Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին երևանյան Orange Tennis ակումբում, որտեղ ընթանում է Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը, կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայ թենիսիստներից չորսը հասել էին կիսաեզրափակիչ, սակայն միայն Միքայել Խաչատրյանին հաջողվեց առավելության հասնել հակառակորդի նկատմամբ և դուրս գալ եզրափակիչ: Խաչատրյանը հանդես է գալիս մինչև 14 տարեկան պատանիների խմբում: Հայ թենիսիստի մրցակիցը կլինի Ռուսլան Խունկարիկովը (Ռուսաստան): Եզրափակիչ հանդիպումները կկայանան օգոստոսի 13-ին, երևանյան ժամանակով 12:00-ին կկայանա պարգևատրման արարողությունը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 160 պատանի թենիսիստներ 14 երկրներից, այդ թվում` Բելգիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Կիպրոսից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---