Համացանցում տեղադրված կարդրերը կապ չունեն «Կյանքի խոսք» աղանդի հետ

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պարզաբանում է տարածել, ըստ որի այսօր առավոտյան տարածած տեսանյութում պատկերված կրոնական հավաքը կապ չունի «Կյանքի խոսքի» հետ: Այս մասին նախաձեռնությունը տեղեկացրել է «Կյանքի խոսք»-ի մամլո քարտուղար Արմեն Լուսյանը:

«Չենք լռելու» նախաձեռնությանը թյուրիմացության մեջ էր գցել իր գյումրեցի ակտիվիստների հավաստիացումը, թե տեսանյությում պատկերված է «Կյանքի խոսք»-ի հավաքը, ինչի համար պարզաբանման հեղինակները ներողություն են խնդրում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը այսօր ԶԼՄ-ներով տեսագրություն էր տարածել, որում պատկերված է, թե ինչպես է մի մարդ մտախավարման հասցնում դահլիճում նստածներին` ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում (http://www.youtube.com/watch?v=P4xWPI-DGqc):

«Չենք լռելու» նախաձեռնությունից միևնույն ժամանակ հայտնում են, որ «Գյումրիի Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պարզել է տեսանյութում պատկերված անձի ինքնությունն ու պատկանելությունը: Ավելին` նա հարցազրույց է տվել www.shirakcentre.org կայքին` փորձելով արդարացնել իր պահվածքը:

Նախաձեռնությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու պայքարը կրոնական աղանդների դեմ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---