Չինական Շենչժեն քաղաքում մեկնարկել է 26-րդ ամառային Ունիվերսիադան![]() 12 օգոստոսի 2011 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին չինական Շենչժեն քաղաքում մեկնարկել է 26-րդ ամառային Ունիվերսիադան, որին մասնակցում են ուսանողներ 148 երկրներից և կխաղարկեն 306 մեդալների հավաքածուներ 26 մարզաձևերում: Ունիվերսիադան կավարտվի օգոստոսի 23-ին: Հայաստանը կներկայացնեն մարզիկներ չորս մարզաձևերում: Ծանրամարտում հանդես կգան 5 ծանրամարտիկներ` 2010թ. Ունիվերսիադայի հաղթող Աղասի Աղասյանը (77 կգ), Արամ Անդրիկյանը (85 կգ), Նորայր Վարդանյանն ու Վարդան Դավթյանը (94 կգ), ծանր քաշային կարգում ելույթ կունենա Հայկ Հակոբյանը: Շախմատի մրցույթում ելույթ կունենան գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, աղջիկներից` Աննա Հայրապետյանը: Ձյուդոյում մինչև 60 և 66 կգ քաշային կարգերում տատամի դուրս կգան Գրիգոր Իվանյանն ու Փայլակ Վարդազարյանը: Իսկ թեյքվանդոյում իրենց ուժերը կչափեն Հայկազ Սամվելյանը (60 կգ), Լևոն Փաշաբեզյանը (68 կգ) և Արմեն Երեմյանը (80 կգ): Թենիսում Հայաստանը կներկայացնի Սերգեյ Ոսկանյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |