Թուրքիայում պահեստայինների շտապ մոբիլիզացում է հայտարարվել. պատերազմ է՞ լինելու![]() 12 օգոստոսի 2011 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր թուրքական բանակի պահեստային սպաները կանչվել են արտակարգ բանակային հավաքի: Ինչպես հաղորդում է թուրքական Zaman թերթը, զինկոմիսարիատներ ժամանած թուրքական սպաներին ուղղում են Սիրիայի հետ սահմանը, որտեղ, ըստ երևույթին, զինված բախումներ են սպասվում: Թերթը ցիտում է կառավարության անանուն ներկայացուցչին, որը ենթադրում է, որ ռազմական հակամարտության դեպքում Թուրքիա կհորդի սիրիական փախստականների ալիքը: Թուրքիայի կառավարության տվյալների համաձայն, մինչև հիմա Սիրիայից երկրի տարածք 7239 փախստական է թափանցել: Այդ մարդիկ փախուստի են դիմել սիրիական բանակի ճնշման ներքո: Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի թեման Սիրիայում ընդդիմության բողոքի ցույցերի դաժանագույն ճնշումն էր: Զրույցի ավարտին մամուլի համար տարածված հայտարարության մեջ Սպիտակ տունը նախագահ Ասադի վարչակարգին կոչ է արել անհապաղ վերջ դնել արյունահեղությանը: Իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքում ոմն զինվորական հայտնել է, որ եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան ռազմական գործողություններ սկսեն Սիրիայում, Իրաքյան Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի: Եթե Թուրքիայի բանակը մտնի Սիրիա, ապա Իրանը պատերազմ կհայտարարի Թուրքիային: Սակայն ավելի ուշ այդ հրապարակումը ջնջվել է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում Բանակի պաշտոնական դիրքորոշմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |