Էլինա Դանիելյանը, Գրան պրիում հաղթելով Ալիսա Գալյամովային, բարձրացել է 10-րդ տեղը

Էլինա Դանիելյանը, Գրան պրիում հաղթելով Ալիսա Գալյամովային, բարձրացել է 10-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մի շարք անհաջող տուրերից հետո շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կարողացել է հաղթանակ տանել: 9-րդ տուրում նա հաղթել է Ալիսա Գալյամովային (Ռուսաստան):

Հաղթանակից հետո Դանիելյանը բարձրացավ ևս մեկ հորիզոնականով և այժմ 3,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել չինացի շախմատիստուհի Հոու Իֆանը, որի հաշվին կա 7 միավոր: Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) 6 միավորով երկրորդ տեղում է, իսկ Եկատերինա Լագնոն (Ուկրաինա) 5,5 միավորով 3-րդ տեղում է:

10-րդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան), որը 11-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---