Հայաստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների նախագահների հոբելյանական գագաթաժողովին![]() 13 օգոստոսի 2011 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների նախագահների հոբելյանական գագաթաժողովին, որը կանցնի Դուշանբեում: Ինչպես հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դավլաթալի Նազրիևը, համապատասխան կառույցների միջոցով իրենց մասնակցությունը հաստաստել են ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահները: «Բելառուսի, Ուզբեկստանի ու Ուկրաինայի նախագահները դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը»,-ասել է նա: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ այդ երկրների նախագահները ևս կմասնակցեն գագաթաժողովին: Գագաթաժողովը տեղի կունենան սեպտեմբերին: Գագաթաժողովի հստակ ամսաթիվը հայտնի չէ: «Այսօր ակտիվ աշխատանք է ընթանում հանդիպման նախապատրաստման ու փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ»,-ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Սեպտեմբերին Տաջիկստանը նշում է իր անկախության 20-ամյակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |