Վրաստանը կոչ է անում Ռուսաստանին բանակցել ԱԳՆ մակարդակով

Վրաստանը կոչ է անում Ռուսաստանին բանակցել ԱԳՆ մակարդակով

PanARMENIAN.Net - Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերը ներկայացնող բաժնի պետ Գիվի Շուգարովը առաջարկել է ռուսական կողմին խորհրդակցություններ անցկացնել ԱԳՆ-ների մակարդակով: Այդ մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրոդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու հետ հանդիպմանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

«Հանդիպմանը Գիվի Շուգարովը բարձրացրել է Վրաստանի շահերը ներկայացնող բաժնի գործունեության հարցը, որի պատճառով 2011թ. օգոստոսի 4-ի բաժինը ստիպված եղավ երկու աշխատանքային օրերի ընթացքում դադարեցնել հյուպատոսական ծառայությունների տրամադրումը քաղաքացիներին»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Թբիլիսին առաջարկել է խորհրդակցությունները վարել շվեյցարական կողմի ներկայությամբ «ապահովելու համար Մոսկվայում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատանը կից Վրաստանի շահերը ներկայացնող բաժնի և Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատանը կից Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնի բնականոն գործունեությունը»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---