Արսեն Ղազարյանը դարձել է Աշխարհի ձյուդոյի պատանեկան առաջնության բրոնզե մրցանակակիրը![]() 13 օգոստոսի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Կիևում մեկնարկեց մինչև 17 տարեկան պատանիների ու աղջիկների ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 600 մարզիկներ 55 երկրներից: Հայաստանի հավաքականից Արսեն Ղազարյանը մինչև 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Ղազարյանը առաջնությունում վեց մենամարտ է անցկացրել, որից հինգում հաղթել է Արգենտինայի, Բրազիլիայի, Մոնղոլիայի, Ուկրաինայի ու Ֆրանսիայի ձյուդոիստներին: Իր միակ պարտությունը նա կրեց ադրբեջանցուց և գրավեց երրորդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաջող ելույթ ունեցավ նաև Լևոն Ավետիքյանը (55կգ/կ), որը երկու մենամարտում հաղթանակ տարավ, հետո զիջեց ճապոնացի ձյուդոիստ Հիրանբե Տաշիխուրոյին և հետո դուրս մնաց պայքարից: Օգոստոսի 12-ին տատամի դուրս եկավ Լևոն Կարապետյանը (73կգ/կ), սակայն պարտվեց առաջին իսկ մենամարտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |