Թբիլիսիում պահանջում են հանգիստ թողնել փախստականներին13 օգոստոսի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է կայացել` պահանջելով դադարեցնել փախստականների բռնի տեղահանումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը: «Մեր պահանջն է` դադարեցնել բռնի տեղահանված անձանց նկատմամբ ճնշումները: Մենք բռնի տեղահանված անձանց, Թբիլիսիի բոլոր բնակիչներին կոչ ենք անում ավելի շատ միասնություն ու ակտիվություն ցուցաբերել, քանի որ հակառակ դեպքում իշխանությունները կհասնեն 350 օբյեկտներին և այնտեղից կտեղահանեն մարդկանց, իսկ հետո կգա թբիլիսցիների տեղահանման ժամանակը, ինչը մենք բազմիցս տեսել ենք»,- հայտնել է Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, ակցիայի մասնակիցներից Լաշա Չխարտիշվիլին: «Մենք` իրավապահներս, պետք է սատարենք փախստականներին համերաշխության ակցիաներով, որպեսզի ինչ-որ կերպ դադարեցնենք իշխանությունների գործադրած բռնությունը, որն ուղղված է նրան, որ բռնի տեղահանվածները մի քանի անգամ փախստական են դառնում սեփական երկրում: Նրանց չափազանց դաժան են վերաբերվում»,- հայտնել է «Համերաշխություն ապօրինի բանտարկյալներին» հասարակական շարժման ղեկավար Էկա Բեսելիան: Ավելի վաղ փախստականների տեղահանման դեմ բողոքել էին Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ու «Վրաստանի երիտասարդ փաստաբանների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |