Էլինա Դանիելյանը շախմատի Գրան պրիում իր ելույթն ավարտել է 9-րդ տեղում

Էլինա Դանիելյանը շախմատի Գրան պրիում իր ելույթն ավարտել է 9-րդ տեղում

PanARMENIAN.Net - Ռոստովում ավարտվել է շախմատի կանանց Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլը: 11 տուրում Էլինա Դանիելյանը չորս պարտիաներում ոչ ոքի է խաղացել, չորսում տանուլ է տվել և միայն երեքում է հաղթել մրցակիցներին: Դանիելյանը վաստակել է 5 միավոր և ավարտել է ելույթը 9-րդ հորիզոնականում:

Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի հաղթող է դարձել չինացի շախմատիստուհի Հոու Իֆանը, որը վաստակել է 8 միավոր, երկրորդն է Եկատերինա Լագնոն Ուկրաինայից 7 միավորով, իսկ երրորդ տեղում է Աննա Մուզիչուկը (Սլովենիա):

Գրան պրիին մասնակցում է աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստուհի, մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամն է 40 հազար եվրո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---