Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող Բաքվի հանդեպ ճնշման լծակ լինել15 օգոստոսի 2011 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Անիմաստ է ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել որպես Ադրբեջանի հանդեպ ճնշման միջոց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Ղուրբանգուլին: «Ադրբեջանն անցել է դժվար ճանապարհ, սակայն հավասարակշռված քաղաքականությունն ու տնտեսական զարգացումը խանգարել են այդ ճնշմանը: Մեր երկրի քաղաքականությունը շատ ուժեղ է, ինչն իր արդյունքն է տալիս: Անհնար է ստիպել երկրին հրաժարվել որդեգրած քաղաքական կուրսից՝ օգտագործելով այդ հակամարտությունը»,-ասել է Ղուրբանլին: Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը՝ ադրբեջանցի քաղաքական գործիչն որակական փոփոխություններ է տեսել: Ըստ նրա, Ռուսաստանը, հարաբերությունները մերձակա հարևանների հետ կառուցելով տնտեսական շահերի շրջանակներում, գերադասում է ճնշում չգործադրել նրա վրա, այլ համագործակցել: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հասարակական կարծիքում նույնպես դրական կարծիք է ձևավորվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Այս ամենը հիմք է տալիս որոշակի տեղաշարժի անցնել բանակցայի գործընթացի հերթական փուլերում»,-ասել է Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |