«Գանձասարը» շարունակում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը![]() 15 օգոստոսի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - «Գանձասարը», շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում տարած հաղթանակի, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 36 միավորով: Կապանի թիմը 18-րդ տուրում 1:0 հաշվով հաղթել է «Արարատին» նվազագույն հաշվով Անդրանիկ Սարգսյանի գոլի շնորհիվ: Երկրորդ տեղում է «Ուլիսը» 34 միավորով, որը 2:0 հաշվով հաղթեց «Շիրակին»: 18-րդ տուրն անհաջող դասավորվեց «Փյունիկի» համար, Վարդան Մինասյանի սաները 3:0 հաշվով զիջեցին «Բանանցին»: Չնայած դրան, «Փյունիկը» շարունակում է եզրափակել ուժեղագույնների եռյակը 30 միավորով: «Միկան» իր դաշտում հաղթեց «Իմպուլսին» 2:1 հաշվով և բարձրացավ 4-րդ տեղը, իր ակտիվում ունենալով 26 միավոր: 19 տուրի խաղերը տեղի կունենան օգոստոսի 20 և 21-ին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |