ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պնդում է, որ Ուզբեկստանը չի հեռացվի կազմակերպությունից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պնդում է, որ Ուզբեկստանը չի հեռացվի կազմակերպությունից

PanARMENIAN.Net - Ուզբեկստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռացնելու մասին խոսք չի գնում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մոսկվա-Աստանա» տեսախորհրդաժողովի ժամանակ Բորդյուժան պարզաբանեց, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀԱՊԿ առաջնորդների գագաթաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրել և նախագահների մասնակցությունը պարտադիր չէր:

«Աստանայի գագաթաժողովը ոչ պաշտոնական էր և յուրաքանչյուր նախագահ իրավունք ուներ մասնակցել կամ չմասնակցել դրան: Այլ բան է, որ ծրագրված գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Մոսկվայում, որին կմասնակցեն բոլոր նախագահները»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Կարիմովը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որն անցավ օգոստոսի 12-13 Աստանայում:

«Ես հուսով եմ, որ Ուզբեկստանի նախագահը կմասնակցի մոսկովյան հանդիպմանը»,-ասել է Բորդյուժան:

Հինգերորդ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի ունեցավ նախորդ շաբաթ Աստանայում: Մասնակիցները քննարկեցին միջազգային իրավիճակի ակտուալ խնդիրներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---