Իսպանիան քաղաքական ապաստան է առաջարկել Սիրիայի նախագահին![]() 15 օգոստոսի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի կառավարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Բերնարդինո Լեոնը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձակա խորհրդականներին է փոխանցել քաղաքական ճգնաժամի հաղթահարման ծրագիրն ու Իսպանիայի իշխանությունների Ասադին քաղաքական ապաստան տալու պատրաստակամությունը, հաղորդում է ռուսական «Իզվեստիան»: Իսպանիան պատրաստ է նպաստել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը նախապես մշակված պլանի համաձայն: «Ծրագիրը երեք միջոց է նախատեսում. ընդդիմության ձերբակալությունների ու հետապնդումների անհապաղ դադարեցում, Մադրիդում սիրիական բոլոր քաղաքական ուժերի մասնակցության խորհրդաժողովի կազմակերպում ու կառավարության ձևավորում, որի կազմում պետք է ընդգրկվեն ընդդիմության ներկայացուցիչները»,-հաղորդում է թերթը: Ընթացիկ տարվա մարտից Սիրիայում շարունակվում են ներքաղաքական անկարգությունները և բողոքի ակցիաները: Վերջերս բողոքականները պահանջեցին ոչ միայն Բաշար Ասադի հրաժարականը, այլ նաև նրա մահապատիժը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |