Հայաստանում կբացվի «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը![]() 15 օգոստոսի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի ֆլորիստիկայի և ֆիտոկոլաժների «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը: Առաջին անգամ Հայաստանում իրականացվող նախագծի կազմակերպիչներն են Մոսկովյան «Ֆլորիսսիմա» Միջազգային ստեղծագործական ասոցիացիան, Հայաստանի Նկարիչների միությունը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը: Ցուցադրությունը ներառում է 60 հեղինակային աշխատանքներ Մոսկվայից, Վլադիմիրից, Յարոսլավլից, Յուժնո-Սախալինսկից, այլ ռուսական քաղաքներից, ինչպես նաև Մինսկից: Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հատուկ Մոսկվայից ժամանած «Ֆլորիսսիմայի» վարպետներ Օլգա Գոնորևան, Գալինա Նեխորոշևան, Լիդիա Լյապինկովան, Ալբինա Ուստյուժանինովան, Եկատերինա Ֆեդովան` նախագահ, գեղեցկության մագիստրոս Իննա Մակեևայի գլխավորությամբ: Հայաստանից մասնակցում են ֆլորիստ-դիզայներ, «Ֆլորիսսիմա» Ծաղկային արվեստի դպրոցի դասախոս Վարսենիկ Զարգարյանն ու Ռուսաստանի և Հայաստանի Նկարիչների միության անդամ, նկարիչ Նելլի Դանիելյանը: Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան վարպետության դասեր: Ցուցահանդեսը Երևանում բաց կլինի մինչև օգոստոսի 25-ը, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամլո ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |