Հոսնի Մուբարաքի գործով դատը հետաձգել են

Հոսնի Մուբարաքի գործով դատը հետաձգել են

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների գործով դատը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 5-ը, հաղորդում է BBC-ն: Դատական լսումների ժամանակ գլխավոր դատավոր Ահմեդ Ռիֆաաթը հայտնել է Եգիպտոսի նախկին նախագահի և ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի գործերի միավորման մասին, քանի որ երկուսին էլ մեղադրում են ցուցարարների գնդակոծությանը հանցակից լինելու մեջ:

Դատարանը նաև սահմանել է նախքան վճռի հրապարակումը դադարեցնել նիստերի հեռարձակումն ուղիղ հեռուստատեսային եթերով:

2011թ. սկզբին հրաժարական տված Եգիպտոսի նախկին նախագահը մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանության և կոռուպցիայի մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---