ՀԱՊԿ-ը կիբեր-հանցավորության դեմ պայքարին համակարգային մոտեցում է մշակում![]() 15 օգոստոսի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ծրագրում է դեկտեմբերին կիբեր-հանցավորության դեմ պայքարին համակարգային մոտեցում մշակել: Այդ մասին հայտնել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Կիբերսպառնալիքը կարևոր և լուրջ թեմա է, և ՀԱՊԿ-ը միայն մոտենում է դրան»,- ասել է Բորդյուժան «Մոսկվա-Աստանա» հեռուստակամրջի ընթացքում: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն արդեն հիմա օպերացիաներ է իրականացնում կիբեր-տարածությունում, հայտնաբերում մեծ քանակությամբ կայքեր, որոնք աշխատում են պետության դեմ և իրադրությունն ապակայունացնելու նպատակով: Դեկտեմբերին ծրագրվում է բարձրորակ փորձագետներից տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես հասնել համակարգային մոտեցմանն այդ աշխատանքում: «Ինչպես տեսնում եք, պետք չեն ոչ զինվորական հավաքակազմեր, ոչ ահաբեկչական խմբեր, ոչ մարտիկներ, ոչ քաղկազմակերպություններ, որպեսզի, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, իրադրությունը երկրում ապակայունացվի»,- ասել է նա: «Այս կապակցությամբ տեղեկատվական հակազդեցության շուրջ աշխատանքը ՀԱՊԿ գործունեության առաջնահերթություններից է»,- ամփոփել է Բորդյուժան: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |