Սարգիս Քոչարյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել կադետների հունա-հռոմեական ըմբշամարտում![]() 15 օգոստոսի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Վարշավայում ավարտվեց հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի կադետների առաջնությունը: Մրցաշարում շատ հաջող ելույթ ունեցան հայաստանյան հունա-հռոմեական ըմբիշները, որոնք 6 մեդալ նվաճեցին: Ոսկե մեդալ նվաճեց Սարգիս Քոչարյանը, որը մինչև 69կգ քաշային կարգում հաղթեց ըմբշամարտիկներին Բուլղարիայից, Հունգարիայից, Մակեդոնիայից և Թուրքիայից: Եզրափակչում Քոչարյանի հակառակորդը ռուսաստանյան ըմբիշ Դմիտրի Կեսոպուլոն էր, որին հայ մարզիկը հաղթեց 1:0, 1:0 և 2:0 հաշվով: Ալբերտ Վարդանյանը (46կգ) արծաթե մեդալ նվաճեց, սակայն բոլոր մենամարտերում իր մրցակիցներից ուժեղ էր և միակ պարտությունը կրեց եզրափակչում: Երկրորդ տեղը զբաղեցրեց նաև Կարեն Ասլանյանը (54կգ): Գևորգ Քերոբյանը մինչև 50կգ քաշային կարգում 5 մենամարտ անցկացրեց, որոնցից չորսում հաղթանակ տարավ և բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնության երրորդ տեղերը զբաղեցրին նաև Կարեն Աբգարյանն (85կգ) ու Արմեն Հակոբյանը (63կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |