Կիրո Մանոյանը վստահ է, որ Մեդվեդևի վերջին հանդիպումները Սարգսյանի ու Ալիևի հետ արդյունավետ չեն եղել![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, այսօրվա դրությամբ հիմքեր չկան ղարաբաղայն կարգավորման հարցում լավատեսության համար: «Չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա ռազմական գործողությունների, սակայն դրական փոփոխություններ ակնկալել ևս հարկավոր չէ»,-ասել է նա մամլո ասուլիսում: Անդրադառնալով թուրքական իշխանությունների ներգրավմանը ղարաբաղյան հակամարտության մեջ՝ Մանոյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը չպետք է շաղկապվի հակամարտության հետ. «Երկու հարցերի փոխկապակցումը կարող է դիտարկվել որպես Հայաստանի դիվանագիտական պարտություն, քանի որ փակուղի կտանի հարաբերությունների զարգացումը»: Օգոստսի 9-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կողմերը հանդիպումից հետո ձեռնպահ մնացին հայտարարություններից՝ նշելով դրական զարգաման առկայությունը ղարաբաղյան հարցում կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հարցում: Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցավ օգոստոսի 12-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովում: Ընդ որում, Կիրո Մանոյանը վստահեցրեց, որ Մեդվեդև-Սարգսյան հանդիպումն Աստանայում արդյունավետ չեղավ, ինչպես նաև Մեդվեդև-Ալիև հանդիպումը Սոչիում: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |