Հայաստանում զորավարժությունների ժամանակ ռուս զինծառայող է՞ զոհվել

Հայաստանում զորավարժությունների ժամանակ ռուս զինծառայող է՞ զոհվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Հայաստանում զորավարժությունների ժամանակ զոհվել է ՌԴ ժամկետային զինծառայող Գալեմժան Աուբեկերովը Սարատովի մարզի Կրասնի Կուտից: Ողբերգության մասին օգոստոսի 16-ին «Վզգլյադ-ինֆոյին» է հայտնել շարքայինի մայրը:

Որդու մահվան մասին նա իմացել է «Օդնոկլասնիկներից»: Մեկ օր անց նա պաշտոնական հեռագիր է ստացել այն մասին, որ Գալեմժանը զոհվել է զորավարժությունների ժամանակ:

«Նրանց ուղարկել են Հայաստան զորավարժությունների: Խրամատի վրայով թռչելիս նա ընկել է փոսը ու մահացել: Ընկել են ևս երկուսը, սակայն, նրանց հանել են, իսկ Գալեմժան Աուբեկերովին չեն հասցրել,-ասել է զոհվածի եղբայր Դմիտրի Աուբեկերովը:-Եղբայրս հավասարակշիռ մարդ էր, հարգանքով էր վերաբերվում իր ծառայակիցներին: Ես շփվել եմ վկայի հետ, որը նրա կողքին է կանգնած եղել: Նա ասել է, որ Գալեմժանն ինքն է ընկել: Ուստի ոչ կանոնադրական հարաբերությունների վարկածը չի դիտարկվում»:

Աուբեկերովը ծնվել է 1992թ. Սարատովի մարզի Կրասնի Կուտում: Անցյալ տարվա հոկտեմբերին զինակոչվել է բանակ, ծառայում էր Վլադիկավկազում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---