Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Գերմանիա16 օգոստոսի 2011 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Oգոստոսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում օգոստոսի 17-ից 19-ը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո կայանալիք գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով: Այս տարվա համաժողովի թեման է «Միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը աղետների հետևանքների վերացման ժամանակ», հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը հանդիպելու է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությանն առնչվող հարցերը: ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադառնալու օգոստոսի 20-ին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |