Օբաման կողմ է հարուստ ամերիկացիների համար հարկերի բարձրացմանը՝ հանրապետականները դեմ են

Օբաման կողմ է հարուստ ամերիկացիների համար հարկերի բարձրացմանը՝ հանրապետականները դեմ են

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է հանրապետական կուսակցության դիրքորոշումը երկրում տնտեսական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ՝ ելույթ ունենալով ԱՄՆ Միջին Արևմուտքի քաղաքներով ավտոբուսային շրջագայության շրջանակներում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: «Պետպարտքի լիմիտի բարձրացման շուրջ բանակցությունների ժամանակ ես հանրապետականներին ներկայացրեցի մի ծրագիր, որով հավանություն տվեցի միլիարդեր Ուորեն Բաֆետի վերջին առաջարկներին: Սակայն, հանրապետականները մերժեցին ծրագիրը»,-ասել է Օբաման:

Berkshire Hathaway հիմնադրամի ներդրող ու ղեկավար Ուորեն Բաֆետը, որի կարողությունն անցյալ տարի Forbes-ը գնահատել էր 50 մլրդ դոլար, հայտարարել է, որ ամենահարուստ ամերիկացիները կարող են ավելի շատ միջոցներ հատկացնել ԱՄՆ ֆինանսական համակարգի վերականգնման համար՝ հարկերի բարձրացման միջոցով: Օգոստոսի 12-ին ԱՄՆ-ում ձևավորվել է նոր հանձնաժողով, որը պետք է կրճատի բյուջեի պակասուրդը 1,5 տրլն դոլարով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---