Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները կբացեն համահայկական ամուսնական կայք16 օգոստոսի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարության կազմակերպած Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի նպատակն էր հաստատել հայրենիք-սփյուռք և սփյուռք-սփյուռք կապեր: Այդ նպատակով մասնակիցները մշակել են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն ավելի արագ և հեշտ փոխանակել տեղեկատվություն, սեփական համայնքներում կազմակերպել հայագիտական միջոցառումներ ու նպաստել հայապահպանությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրին մասնակցած սփյուռքահայ երիտասարդները ներկայացրեցին իրենց տպավորությունները: Երիտասարդների մշակած ծրագրերից մեկը նվիրված է նոր հայկական ընտանիքների ստեղծմանը` կբացվի համահայկական ամուսնական կայք: Կայքում կարող են գրանցվել հայ երիտասարդներ ողջ աշխարհից: Մասնակիցների այս և մյուս ծրագրերը պետք է իրագործվեն մեկ տարվա ընթացքում: Նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը պատմեց, որ 2 շաբաթների ընթացքում երիտասարդներն ունկնդրել են հայագիտական թեմաներով դասախոսություններ, ծանոթացել են Եղեռնի իրական պատմության ու Արցախի հիմնախնդրի էությանը: Մասնակիցները նշեցին, որ միակ «թերությունն» այն էր, որ ամառային դպրոցը տևեց ընդամենը 2 շաբաթ, և իրենց մեծագույն ցանկությունն է մի քիչ երկար մնալ հայրենիքում: Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցին մասնակցեցին 21-30 տարեկան 28 հայ երիտասարդներ 11 երկրից: Սփյուռքի նախարարության այս ծրագիրն այս տարի անցկացվեց առաջին անգամ` օգոստոսի 1-14-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |