Հայաստանի նախագահը քննարկել է ոսկերիչների հետ հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացումը![]() 16 օգոստոսի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գագիկ Գևորգյանին՝ ՀՈԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Գագիկ Գևորգյանը հանրապետության ղեկավարին ներկայացրել է ասոցիացիայի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները: Հատկապես կարևորվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների ասոցիացիայի առաջին ցուցահանդեսը, որին կմասնակցեն բազմաթիվ հայտնի ընկերություններ: Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհի հայ ոսկերիչների միջև կապերի ընդլայնման, ինչպես նաև Հայաստանում ոսկերչության զարգացման հեռանկարներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |