Ընթանում են Համահայկական խաղերի խմբային փուլի վերջին բասկետբոլային հանդիպումները

Ընթանում են Համահայկական խաղերի խմբային փուլի վերջին բասկետբոլային հանդիպումները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին ընթանում են Համահայկական խաղերի խմբային փուլի վերջին բասկետբոլային հանդիպումները:

«Դինամո» մարզադաշտում առաջինը ելույթն են ունեցել Ախալքալաքի և Բուենոս Այրեսի թիմերը: Արգենտինացիները բոլոր չորս խաղակեսերում առաջ էին հաշվով և 102:28 հաշվով հաղթանակ տարան:

«Այսօր մեզ համար շատ լավ խաղ ստացվեց, ուրախ եմ, որ հաղթանակ տարանք: Ես արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին, մարզիկներից շատերն առաջին անգամ են այստեղ: Խաղից հետո մի փոքր կհանգստանանք և կմեկնենք Ծիծեռնակաբերդ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Բուենոս Այրեսից ժամանած բասկետբոլիստ Ֆրանսիսկո Բալասանյանը:

Այնուհետև խաղացին Կահիրեն և Սպահանը, Կահիրեի բասկետբոլիստներն իրենց երկրորդ հաղթանակը գրանցեցին, այս անգամ 50:36 հաշվով:

Կահիրեի մարզիկ Աբրահամ-Վարուժան Թախտապրունյանի խոսքով, ինքը շատ ուրախ է, որ երկամյա ընդմիջումից հետո կրկին ժամանել է Հայաստան և հուսով է, որ այս անգամ իր թիմը հաջող ելույթ կունենա և կհասնի եզրափակիչ:

Սալմաստը 72:32 հաշվով հաղթեց Մոնրեալին, Գլենդել Մոնրոուզն ուղղակի ջախջախեց Շահին Շահրին` 102:18, Սիդնեյը 76:27 հաշվով առավելության հասավ Վիեննայի նկատմամբ, Բեյրութն առանց դժվարության 84:36 հաշվով հաղթահարեց Թավրիզին:

«Գրանդ Սպորտ» մարզասրահում մրցում են կանայք, հաղթանակ են տարել Թեհրանը, Արթիկն ու Գլենդելը` պարտության մատնելով համապատասխանաբար Երևանին, Փարիզին և Շահին Շահրին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---