Համահայկական խաղերի լավագույն բասկետբոլիստները կընդգրկվեն Հայաստանի տղամարդկանց հավաքականում![]() 16 օգոստոսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի մրցավար ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ խաղերը շատ հետաքրքիր պայքարում են ընթանում և նախորդ Համահայկական խաղերի համեմատ մասնակիցների պրոֆեսոնալիզմն աճել է: Ռոստոմյանը նշել է, որ միանգամից 5-6 թիմ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար, իսկ հրավիրված մրցավարները եվրոպական ու ասիական երկրներում աշխատելու փորձ ունեն: «Բասկետբոլիստները բարձր մակարդակի խաղ են ցույց տալիս, բոլոր խաղացողները ցանկանում են ցույց տալ իրենց կարողությունները: Մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք ստեղծել Հայաստանի տղամարդկանց հավաքական, մարզիչներն ուշադիր հետևում են բոլոր թիմերի ելույթներին, խաղերից հետո կորոշվեն այն 18 մարզիկները, որոնք կմտնեն հավաքական: Կարծում եմ, մարզիկների համար մեծ պատիվ կլինի հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում»,-ասել է Ռոստոմյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |